«Գառնի» Պատմամշակութային Արգելոց-թանգարան
Մեր ժամանակներում պահպանված միակ հեթանոսական տաճարը Հայաստանում Գառնու տաճարն է։ Գառնու հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ․թ․ 77 թվականին և նվիրված էր հայոց դիցարանի լույսի և արևի աստծուն՝ Միհրին։
Համաձայն հունական արձանագրության, այն հիմնադրել է Հայոց արքա Տրդատ առաջինը։ Տարիներ անց՝ 305թ-ին երկրում ընդունվում է քրիստոնեությունը, որպես պետական կրոն և հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը սկսում են ոչնչացնել։
Կա վարկած, որ Գառնու տաճարը պահպանվել է, քանի որ այն համարվել էր որպես «արվեստի գլուխգործոց», մեկ այլ վարկած ասում է, որ տաճարը պահպանվել է Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։
Գառնու տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից և կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Աստիճանները երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:
Տաճարը կառուցված է հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատ։
Գառնու տաճարը եղել է մեծ համալիր, որը իր մեջ ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի: Հռոմեական բաղնիքը պահպանել է իր խճանկարով հատակը, որը կազմում է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:00-21:30
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 3000 դրամ է։
Էքսկուրսիայի արժեքը օտար լեզուներով 5000 դրամ է:
Մուտքի տոմս - 1500 դրամ
Երեխաներ/Թոշակառու/ուսանողական տոմս - 750դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։